Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի շնորհավորական ուղերձը Ապրիլի 7-ի առթիվ
07.04.2014
Սիրելի’ հայուհիներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ ապրիլյոթյան այս գեղեցիկ օրվա` Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Միամսյակը առիթ էր` ձեզ ևս մեկ անգամ մեր երախտագիտությունն ու հարգանքը հայտնելու համար: Ցանկանում եմ, որ անկախ մեր կյանքի խոչընդոտներից, դուք լինեք մեր կողքին` զորավիգ, սատար ու մասնակից լինելով մեր բոլոր նախաձեռնություններին: Այսօր ոչինչ այնքան անլուծելի չէ, որքան հավատի ու վստահության վերկանգնումը վաղվա օրվա հանդեպ և այս գործի հիմնական բեռը ձեր ուսերին է: Դուք մեր կյանքի լուսավոր այն կետն եք, որը մեզ առաջնորդում է դեպի անհաղթահարելի թվացող բարձունքներ:
Սիրելի’ կանայք` մայրեր, քույրեր ու աղջիկներ, մաղթում եմ ձեզ անսպառ սեր, հաջողակ լինելու նախախնամություն, անձնական երջանկություն և առողջություն:
ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյան