Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<<Լավագույն համայնք՝ կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ>> և <<Լավագույն կին-գործարար>> մրցանակաբաշխության մրցանակակիրը Սյունիքից
07.04.2014
Հայաստանի ազգային պատկերասրահում ս/թ ապրիլի 4-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստը, որում ամփոփվել են <<Լավագույն համայնք՝ կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ>> և <<Լավագույն կին-գործարար>> մրցանակաբաշխության, ինչպես նաև <<Լավագույն լրագրող՝ կանանց հիմնախնդիրների լուսաբանման գործում>> ՀՀ վարչապետի 2014 թ. մրցանակաբաշխության արդյունքները:
Մինչ պարգևատրման պաշտոնական արարողության մեկնարկը ցուցադրվել են կարճամետրաժ ֆիլմեր այս մրցանակաբաշխություններում հաղթող ճանաչված կանանց մասին: Այնուհետև ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը շնորհավորել է մի շարք անվանակարգերում հաղթողներին և նրանց հանձնել ՀՀ վարչապետի պատվոգրերըI:
Ի թիվս այլ մրցանակակիրների ՀՀ Սյունիքի մարզից <<Լավագույն կին-գործարար>> մրցանակաբաշխության շրջանակում <<Լավագույն կին գործատու>> անվանակարգում հաղթող է ճանաչվել <<Գորիսի միկրոշարժիչ>> ընկերության հիմնադիր Սոնա Բալասանյանը: