Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզում անվճար բուժօգնություն է ստացել 717 կին

10.04.2014

Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ կանանց առողջության պահպանման միամսյակի շրջանակներում միջոցառումներ են իրականացվել նաև Սյունիքի մարզում։ Երևանի <<Էրեբունի բժշկական կենտրոնից>> ,<<Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնից>> և <<Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայից>> մարզ էին գործուղվել նյարդաբան, էնդոկրինոլոգ, սրտաբան, ուռուցքաբան, մանկաբարձ-գինեկոլոգ և ակնաբույժ։
Մարտի 11-ից 20-ին նշված մասնագետների կողմից իրենց դիմած 717 կնոջ տրվել է բժշկական օգնություն: Նշված մասնագետներին առաջին անգամ դիմել է 376 կին: Նրանցից 239-ը ենթարկվել է տարբեր տեսակի հետազոտությունների։ <<Քաջարանի բժշկական կենտրոնում>> հետազոտվել 11 հիվանդ, <<Մեղրու բժշկական կենտրոնում>> ՝ 157 հիվանդ, Երևան ուղեգրվել՝ 8-ը , <<Կապանի բժշկական կենտրոնում>> ՝ 129 հիվանդից՝ 8-ը, <<Գորիսի բժշկական կենտրոնում>> ՝ 186 հիվանդից՝ 17-ը, իսկ <<Սիսիանի բժշկական կենտրոնում>> հետազոտված 234 հիվանդից՝ 25-ը։ Ընդհանուր առմամբ՝ այդ օրերին Սյունիքի մարզում հետազոտվածներից 58-ը ուղեգրվել է Երևան։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-10 17:24:05