Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը Սիսիանում ներկա գտնվեց Համո Սահյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներին

11.04.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր Սիսիանում մասնակցեց մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, որին ներկա էին նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, երգահան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը:
Վահե Հակոբյանը ծաղիկներ է դրել սիրված բանաստեղծի հուշարձանին, այնուհետև միջոցառումը շարունակվեց Սիսիանի մշակույթի կենտրոնում:
Ողջունելով նախաձեռնությունը` մարզպետը իր խոսքում մասնավորապես նշեց, որ բավական դժվար է լինել այնպիսի միջավայրում, երբ քեզ շրջապատում են այնպիսի մարդիկ, ովքեր մնայուն գրականության կրողներ են:
Վահե Հակոբյանը շնորհավորելով նախաձեռնության հեղինակներին՝ իր խոսքում մասնավորապես ընդգծեց, որ հպարտանալու առիթ ունի յուրաքանչյուր սյունեցի: Իր խոսքում մարզպետը մասնավորապես նշեց, որ պարզապես պետք է լինել այնքան անկեղծ ու շիտակ որքան օրվա հերոսը` Համո Սահյանը իր ստեղծագործություններում, ընդգծելով, որ Սահյանը մեր անկեղծության ուսուցիչն է:

Մարզպետ Վ. Հակոբյանը հույս հայտնեց, որ այսօրվա ձեռնարկը կնպաստի վարպետի արվեստին հատկապես երիտասարդությանը մասնակից դարձնելու համար:
ՀՀ կառավարությունում կայացած մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի 100-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստում ներկայացված միջոցառումների ծրագիրն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: Ըստ որի` տարվա ընթացքում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ: Մասնավորապես, ապրիլի 14-ին՝ Համո Սահյանի ծննդյանն օրը, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական երեկո:
Տարվա ընթացքում ավարտին կհասցվեն Սյունիքի մարզում գտնվող Համո Սահյանի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանքները, տուն-թանգարանի բակում կբացվի նաև մեծանուն բանաստեղծի կիսանդրին:
Կտպագրվի Համո Սահյանի քառահատորյակը, կանցկացվի Սահյանին նվիրված ասմունքի փառատոն, հանրապետության գրադարաններում և մշակութային կենտրոններում կկազմակերպվեն բազմաթիվ միջոցառումներ: Կնկարահանվի Համո Սահյանին նվիրված վավերագրական ֆիլմ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 12:08:56