Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վ. Հակոբյանը մասնակցել է ՀՀ ոստիկանության օրվան նվիրված հանդիսությանը

15.04.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր մասնակցել է Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացած ՀՀ ոստիկանության օրվան նվիրված հանդիսությանը: Մինչ միջոցառման մեկնարկը` միջոցառման մասնակիցները թարմ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի ոստիկանության շենքի դիմաց` Արցախյան գոյամարտում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշաքարին:
ՀՀ ոստիկանության օրվա կապակցությամբ շնորհավորական խոսք ուղղեցին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վախթանգ Ավագյանը:
Շնորհավորելով մարզի ոստիկաններին` ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը իր խոսքում մասնավորապես նշեց.
<<Նորանկախ Հայաստանի առաջին իրավապահ կառույցը դարձավ մերօրյա ոստիկանությունը, որը այդ օրերին ոչ միայն զբաղված էր երկրում քաղաքացու անվտանգության ու իրավունքների պահպանմամբ, այլ նաև սահմանների պաշտպանությամբ: Գաղտնիք չէ, որ ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները դարձան հայոց բանակի կայացման ողնաշարը: Սյունիքի դեպքում ասածս առավել ընկալելի ու հասկանալի է, քանի որ սահմանների պաշտպանության ճանապարհին ունեցանք նաև նվիրյալների կորուստներ>>:
Մարզպետը համոզմունք հայտնեց, որ մեր երկրի՝ ոստիկանության համակարգի բարեփոխումներին ուղղված բոլոր ձեռնարկումները կյանքի կկոչվեն նաև ի դեմս մարզային իշխանությունների պատրաստակամ աջակիցների:
Հանդիսության ավարտին ոստիկանության համակարգում երկարամյա անբասիր աշխատանքի, մարզի տարածքում հասարակական կարգի պահպանման գործում մատուցած ծառայությունների և մասնագիտական տոնի առիթով մարզի 14 ոստիկաններ ու ոստիկանության վետերանների արժանացան Սյունիքի մարզպետի շնորհակալագրերի և դրամական պարգևների: Օրվա առիթով սյունեցի մի խումբ ոստիականներ արժանացան նաև ՀՀ ոստիկանապետի մեդալների, Կապանի և Քաջարանի քաղաքապետերի շնորհակալագրերի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 12:08:56