Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին արտակարգ իրավիճակներում բնակչության տարհանման և քաղաքացիական պաշտպանության համակարգի հետ առնչվող հարցեր
16.04.2014
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանի մոտ ապրիլի 15-ին տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզի տարհանման հանձնաժողովի անդամները, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև մարզի քաղաքային համայնքների ղեկավարները: Խորհրդակցությանը ներկա էր նաև ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը:
Քննարկվեցին արտակարգ իրավիճակներում բնակչության տարհանման հանձնաժողովի, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության համակարգի աշխատանքների իրականացման և առկա խնդիրներին առնչվող հարցեր:
Տրվեցին պարզաբանումներ և հանձնարարականներ արտակարգ իրավիճակներում հաստատված ծրագրերով համապատասխան գործառույթների իրականցման և ծառայությունների մշտական պատրաստվածության վերաբերյալ: