Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին արտակարգ իրավիճակներում բնակչության տարհանման և քաղաքացիական պաշտպանության համակարգի հետ առնչվող հարցեր

16.04.2014

ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանի  մոտ ապրիլի 15-ին տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզի տարհանման հանձնաժողովի անդամները, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև մարզի քաղաքային համայնքների ղեկավարները: Խորհրդակցությանը ներկա էր նաև ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը:
Քննարկվեցին արտակարգ իրավիճակներում բնակչության տարհանման հանձնաժողովի, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության համակարգի աշխատանքների իրականացման և առկա խնդիրներին առնչվող հարցեր:
Տրվեցին պարզաբանումներ և հանձնարարականներ արտակարգ իրավիճակներում հաստատված ծրագրերով համապատասխան գործառույթների իրականցման և ծառայությունների մշտական պատրաստվածության վերաբերյալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:20:30