Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը ներկա է գտնվել բնակարանամուտի
18.04.2014
Մարզպետ Վահե Հակոբյանը մասնակցել Կապանի հատուկ դպրոցի նախկին սան Նարինե Հարությունյանի բնակարանամուտին: Հաստատության տնօրեն Ռ.Դավթյանը բնակարան գնելու խնդրանքով բազմիցս դիմել էր մի շարք բարերարների:
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի, ինչպես նաև <<Դանդի Փրեշս Մեթալս Կապան>> փբը-ի գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի և Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանի աջակցությամբ հատուկ դպրոցի նախկին սանի համար Կապան քաղաքի Շահումյան փողոցում ձեռք բերվեց մեկ սենյականոց բնակարան:
Բնակարանամուտի արարողությանը ներկա էին նաև հովանավորները: