Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը հանդիպել է ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատարին

18.04.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ապրիլի 17-ին ընդունել է ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին և պրոռեկտոր Սուրեն Աղբալյանին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավորապես ԲՈՒՀ-ի Կապանի մասնաճյուղի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձան ԲՈՒՀ-ի ավագ դպրոց հիմնելու խնդրին:
Վահե Հակոբյանը ողջունելի համարեց բոլոր արդյունավետ գործակցությունները, որոնք ուղղված են կրթության որակի բարձրացմանը և հաջող ծրագրերի իրականացմանը: Մարզպետը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել բոլոր արդյունավետ նախաձեռնություններին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-21 14:18:30