Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետը ընդունել է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղեկալին

18.04.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ընդունել է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ,
գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին: Հանդիպանը մասնակցում էին նաև Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը և ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Արթուր Հարությունյանը:
Քննարկվել են մարզի ՔՊ ղեկավար կազմի՝ ՔՊ համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման, ՔՊ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման, մարզի ՔՊ ուժերի կիրառման գործնական հմտությունների կատարելագործման,զինվորական հրամանատարության հետ փոխհամագործակցության խնդիրների իրականացման ունակությունների, «ՀՀ Սյունիքի մարզի քաղաքացիական պաշտպանության պլան»-ի իրատեսությունը ստուգելու նպատակով անցկացված ՀՀ Սյունիքի մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի հրահանգչա-մեթոդական պարապմունքների և դրանց անցկացման ընթացքում մատուցված նյութերի յուրացման մակարդակին առնվող հարցեր:
Մարզպետին ներկայացվել են ապրիլի 17-ին անցկացված «ՀՀ Սյունիքի մարզում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժության արդյունքները: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-21 14:18:30