Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հիմնանորոգվել են Կապանի թիվ 13 մանկապարտեզի խմբասենյակը և խոհանոցը
18.04.2014
ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը մասնակցել է Կապանի թիվ 13 նախակրթարանի նոր խմբասենյակի և խոհանոցի բացման արարողությանը:
Ծրագիրը Սյունիքի մարզպետի նախաձեռնությամբ իրականցվել է պետական բյուջեից հատկացված միջոցներով: Կահավորումը համաֆինասավորվել է <<Դանդի Փրեշս Մեթալս Կապան>> փբը-ի և <<Վորդ Վիժն>> կազմակերպության կողմից:
Վահե Հակոբյանը իր խոսքում նշել է, որ նախակրթարանների համար ունեն նաև այլ ծրագրեր, որոնց շնորհիվ ձգտելու են բոլոր թաղամասերում ունենալ նորոգված մանկապարտեզներ:
Խմբասենյակի հիմնանորոգման շնորհիվ թիվ 13 մանկապարտեզում 30-ով ավելացել է սաների թիվը և բացվել են նոր աշխատատեղեր: Եվս 25 երեխա հերթագրված է` մանկապարտեզ հաճախելու համար: Սակայն մյուս խմբասենյակների նորոգումից հետո միայն հնարավոր կլինի թաղամասի բոլոր փոքրիկներին ընդգրկել մանկապարտեզում:
Ներկայումս թիվ 13 նախակրթարան հաճախում է 150 երեխա: