Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վ. Հակոբյանը խորհրդակցություն է անցկացրել Կապանի քաղաքապետարանի անձնակազմի հետ

18.04.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ապրիլի 17-ին այցելել է Կապանի քաղաքապետարան: Քաղաքապաետարանի նիստերի դահլիճում կայացած խորհրդակցության ժամանակ մարզպետին ներկայացվեց Կապանի քաղաքապետարանի մեկ տարվա կատարած աշխատանքը, ընթացիկ տարվա ծրագրերը եւ քաղաքում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրները: Իր խոսքում Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը նշել է, որ մարզպետարան-քաղաքապետարան համագործակցությունը միշտ եղել է ամուր հիմքերի վրա և քաղաքին առնչվող խնդիրները քննարկվել են մարզպետի հետ, սակայն, հաշվի առնելով, որ համայնքը խոշոր է, խնդիրներն էլ բավականին շատ: Մարզպետը կարևորելով սոցիալական ու անհատական հարցերի տարանջատումը համաքաղաքային խնդիրներից՝ իր խոսքում մասնավորապես նշեց, որ նման ձևաչափով հանդիպումն առաջինն է և առաջարկեց անկաշկանդ մթնոլորտում բարձրացնել այն հարցերն ու առաջարկությունները, որոնք կարող են դառնալ աշխատանքային ծրագրի բաղադրիչներ: Խորհրդակցության ընթացքում քաղաքապետարանի բաժնի պատասխանատուները ներկայացրեցին ոլորտներում կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումները:Մասնավորապես, նշվեց, որ նախորդ տարվա բյուջեի կատարողականը կազմել է 97 տոկոս: Տարվա ընթացքում ոչ միայն պարտքեր չեն առաջացել այլև մարվել են նախորդ տարիներից առկա պարտքերի մի մասը` 50 մլն դրամի չափով: Անդրադառնալով կատարված աշխատանքներին, նշվեց, որ դրանք իրականացվել են պետբյուջեի` ավելի քան 277 մլն դրամ, համայնքային բյուջեի` 47 մլն դրամ, տեղական և միջազգային դոնոր մի շարք կազմակերպությունների` 484 մլն դրամ, աջակցությամբ: Մարզպետին մտահոգեց այն փաստը, որ քաղաքապետարանի և նրա ենթակա հիմնարկների 950 աշխատողներից 650-ը ստանում է նվազագույն աշխատավարձ: Մտահոգիչ է նաև կոմունալ ձեռնարկությունում տեխնիկայի բացակայությունը, բազմաբնակարան շենքերի տանիքների ու վերելակների անմխիթար վիճակը և այլն: Մարզպետն առաջարկեց, որպեսզի քաղաքապետարանն այդ խնդիրների լուծումն իրականացնի բնակիչների հետ համատեղ` համաֆինանսավորմամբ, ինչը թույլ կտա մարդկանց սրտացավորեն մոտենալ կատարված աշխատանքներին և պահպանել այն: Նշված այլ խնդիրներին ևս մարզպետը խոստացավ աջակցել հնարավորության սահմաններում: Ներկայացված առանձին խնդիրների վերաբերյալ Վահե Հակոբյանը հարցեր է ուղղել զեկուցողներին, իր դիտողություններն ու դիտարկումները ներկայացրել, խոսել քաղաքապետարանի գործունեության գերակա ուղղությունների և առաջիկա անելիքների մասին: Մարզպետը կարևորել է աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ շարունակական և հետևողական ջանքերը.Քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց մարզպետ Վահե Հակոբյանին ու մարզպետարանի աշխատակցիներին` խորհրդակցությանը մասնակցելու համար և հույս հայտնեց, որ նման ձևաչափով հանդիպումը կտա իր արդյունքները, և այն կունենա շարունակական բնույթ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-21 14:18:30