Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգանքի տուրք մատուցվեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին
24.04.2014
Այսօր Սյունիքի մարզային և քաղաքային իշխանությունների, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, կրթական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, մարզի ուժային կառույցների ղեկավարներ ու աշխատակիցներ, ինչպես նաև ուսանողներ, դպրոցականներ, անհատ քաղաքացիներ ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին մարզկենտրոն Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրի Մեծ Եղեռնի զոհերի հուշաքարին:
Հուշահամալիրում խնկարկեցին 1915 թվականին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Կայսրությունում զոհ դարձած մեկուկես միլիոն հայորդիների հիշատակը:
Ապրիլի 24-ին հիշատակի և ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել նաև մարզի մյուս քաղաքային և մեծ թվով գյուղական համայնքներում: