Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը մասնակցել է Գորիսի պետական համալսարանի միջոցառմանը

25.04.2014

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ, Գորիսի պետական համալսարանի(ԳՊՀ) կառավարման խորհրդի նախագահ Վահե Հակոբյանը Գորիսում մասնակցել է ԲՈՒՀ-ի ուսումնական տարվա ավարտական միջոցառմանը: Ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, Գորիսի քաղաքապետ Նելսոն. Ոսկանյանը, <<Գորիսի ԳԱՄՄԱ>> ԲԲԸ գործադիր տնօրեն, ԳՊՀ կառավարման խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանը: Միջոցառման ընթացքում ամփոփվել են նաև Գորիս քաղաքի խնդիրների վերհանմանը նվիրված մրցույթի արդյունքները: Մոտ մեկ ամիս առաջ ուսանողների և աշակերտների շրջանում հայտարարվել էր շարադրությունների մրցույթ՝ Գորիս քաղաքի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները խորագրով: Բուհի 39 ուսանող ստացել են կրթաթոշակ, 61 դպրոցական` դրամական աջակցություն: Դրամական աջակցությունը և կրթաթոշակները տրամադրում է <<Բարեպաշտ սերունդ>> հիմնադրամը՝ <<ԳԱՄՄԱ>> ԲԲԸ-ի համաներդրմամբ: Նախաձեռնությունը նպատակ ունի խրախուսել երիտասարդներին՝ մասնակցել համայնքային խնդիրների լուծմանը: Վերհանված խնդիրների, առաջարկների վերաբերյալ իր տեսակետն արտահայտեց նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ընդգծելով, որ արդյունավետ քաղաքականության իրականացման արդյունքում <<Լեռնահայաստան>> հիմնադրամի աջակցությամբ փորձ կարվի հաղթահարել համայնքի առջև ծառացած խնդիրները: Մարզպետը նշել է, որ անցել են այն ժամանակները, երբ աշխատասենյակներում էին որոշվում, թե ինչ է պետք երկրին, համայնքին ու վերջապես քաղաքացուն: Մերօրյա իրականությունն այլ պահանջ ունի: Ըստ նրա, այն ենթադրում է մտածողության ու գործելաոճի արմատական փոփոխություն: Վահե Հակոբյանը նաև ընդգծել է, որ նոր ճանապարհով քայլ առ քայլ գնալու գործընթացը ինքնին ենթադրում է նաև քաղաքացիական հասարակության ձևավորում, որի կրողը երիտասարդությունն է : Միջոցառման ավարտին համալսարանի ռեկտոր Յուրի Սաֆարյանը շնորհավորել է բոլոր ուսանողներին, մաղթել նորանոր հաջողություններ: Շրջանավարտները իրենց երախտագիտության խոսքերը հղեցին պրոֆեսորա-դասախոսական կազմին, համակուրսեցիներին: ԳՊՀ-ում տեղի ունեցած միջոցառումը ավարտվել է մշակութային, երաժշտական ծրագրով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-21 14:18:30