Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վահե Հակոբյանն այսօր Արցախում հանդիպել է <<Երիտասարդական հավաքի>> մասնակիցների հետ

26.04.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Արաքսավան գյուղ, որտեղ հանդիպել է <<Երիտասարդական հավաքի>> մասնակիցների հետ:
Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 700 երիտասարդներ, որոնք ներկայացնում էին Սյունիքը և Արցախը:
Արցախի պատվիրակության կազմում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կարևորեց նման հանդիպումներն ու շփումները և առաջարկեց նույն ձևաչափով հանդիպում անցկացնել նաև Սյունիքում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-21 14:18:30