Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն՝ Սյունիքի մարզպետարանում
30.04.2014
Ապրիլի 29-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցել է 31 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քսան, աշխատանքի տեղավորման՝ ութ, հրդեհված բնակարանի վերանորոգման, մենահամերգ կազմակերպելու և շենքի գազաֆիկացման համար՝ մեկ քաղաքացի:
Դրամական օգնության քսան դիմումներից տասնչորսին տրվել է դրական լուծում, ընթացքի մեջ է չորսը, երկուսը՝ մերժվել է:
Աշխատանքի տեղավորման խնդրանքով ութ դիմումները վերցվել են հաշվառման:
Ընթացքի մեջ են հրդեհված բնակարանի վերանորոգման, մենահամերգ կազմակերպելու և շենքի գազաֆիկացման մասին դիմումները: