Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վ. Հակոբյանը ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ մասնակցել է քանթրի երաժշտության բացօթյա համերգին

05.05.2014

Մայիսի 3-ի երեկոյան ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի և Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանի հետ մասնակցել է Կապանի Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգում ԱՄՆ դեսպանատան մշակութային բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված <<Իմեջին բենդ>> խմբի բացօթյա համերգին:
Վահե Հակոբյանը դեսպանին ներկայացրել է նաև մարզկենտրոնում իրականացվող խոշոր ծրագրերն ու անելիքները։
Հայաստանում ամերիկյան մշակութային բազմազանությունը ներկայացնելու նպատակով ԱՄՆ դեսպանության նախաձեռնությամբ քանթրի երաժշտության ու պարի համերգներ է կազմակերպվել Հայաստանի երեք քաղաքներում՝ Կապանում, Մեղրիում և Եղեգնաձորում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 12:36:40