Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վ. Հակոբյանն ընդունեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալին

05.05.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբանը մայիսի 3-ին ընդունեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին: Հանդիպմանը ներկա էին նաև ՊՆ բանակային 1-ին կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը, ՀՀ Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանը, այլ պաշտոնատար անձինք:
Մարզպետը ողջունել է հյուրերին , նշելով, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են՝ ծանոթանալու մարզի մտահոգություններին, ինչպես նաև քննարկելու տարածաշրջանին վերաբերող բազմաթիվ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Քննարկվեցին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում զորակոչի կազմակերպական աշխատանքների, դրանց անցկացման և զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերին վերաբերող հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 12:11:42