Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վ. Հակոբյանը Տաթևում մասնակցել է <<Ոչխարների խուզում>> փառատոնին

05.05.2014

Մայիսի 3-ին, Տաթևի հովտում` <<ՏաԹևեր>>ճոպանուղու <<Հալիձոր>> կայանի հարակից տարածքում տեղի ունեցավ «Ոչխարների խուզում» փառատոնը, որին մասնակցել են ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը, մարզպետի տեղակալ Աշոտ Մարդյանը և տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
Փառատոնի նախաձեռնությունը <<Տաթևի վերածնունդ>> և <<Հայրենիքի զարգացման նախաձեռնություն>> հիմնադրամներինն էր, և այն մարզում տեղի էր ունենում առաջին անգամ:
Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Տաթև, Սվարանց, Տանձատափ, Հարժիս գյուղական համայնքները փառատոնին հանդես եկան տաղավարներով` ցուցադրելով գյուղական տեղական արտադրության ապրանքներ, մթերքներ ու խմիչքներ:
Հարակից գյուղական համայնքների բնակիչները մասնակցում էին նաև ոչխարների խուզման մրցույթին:
Փառատոնի գլխավոր նպատակներից էր Տաթևի համայնքների հանրային, տնտեսական, մշակութային, հանգստի և քաղաքացիական գործունեության կարողություններ ձևավորումը։
Փառատոնի ընթացքում այցելուները վայելեցին ավանդական կերակուրներ, կենդանի երաժշտություն, ազգային երգ ու պարեր և միևնույն ժամանակ ակումբային երաժշտություն, մրցութային տրամադրություն, սպորտ, երեխաների համար կազմակերպվել էր զվարճանքի միջոցառումներ,: Ցուցադրվեցին ժողովրդական արվեստի և կարպետագործության նմուշներ, ձեռագործ աշխատանքներ և այլն։ Փառատոնի ընթացքում իրենց երաժշտական կոմպոզիցիաներով հանդես եկան ազգագրական երգի և պարի տարբեր համույթներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-12 11:23:14