Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Գորիսի տարածաշրջանում
06.05.2014
Ապրիլի 30-ին Գորիսում ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցել է 46 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քառասուներեք, աշխատանքի տեղավորման, շենքի տանիքի վերանորոգման և ժամանակավոր կացարանով ապահովելու համար՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության քառասուներեք դիմումներից երեսունութին տրվել է դրական լուծում, ընթացքի մեջ է հինգը:
Աշխատանքի տեղավորման խնդրանքով դիմումը վերցվել է հաշվառման:
Ընթացքի մեջ են շենքի տանիքի վերանորոգման և ժամանակավոր կացարանով ապահովելու մասին դիմումները: