Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ուղերձը Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

08.05.2014

Սիրելիՙ հայրենակիցներ, վետերաններ և ազատամարտիկներ
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:
Իմ երախտիքի և խոնարհումի խոսքերն եմ հղում ձեզ, սիրելի վետերաններ, քանզի ձեր հերոսության և արյան գնով ձեռք բերվեց բոլորիս համար թանկ այս օրը:
Շնորհավորանքի և երախտիքի խոսք եմ հղում նաև ձեզ՝ արցախյան ազատամարտի սիրելիՙ մասնակիցներ, քանզի հենց Շուշիի ազատագրումը դարձավ Արցախյան հերոսամարտում հաղթանակի գլխավոր կռվաններից մեկը: Եվ այս երկու պատմական իրադարձությունների արդյունքում Մայիսի 9-ը կրկնակի խորհուրդ է ներառել իր մեջ:
Մեր նորագույն պատմությունը բովանդակում է ինչպես Մեծ հայրենականում հայրենիքի պաշտպանության համար հայ ժողովրդի հերոսական պայքարը, այնպեսև, նորանկախ Հայաստանի սահմանների պաշտպանության և արցախյան ազատամարտի շատ ու շատ փառավոր էջեր:
Հայ ժողովրդի արժանավոր զավակների այս հաղթանակները կերտվեցին բազում կյանքերի, անկոտրում կամքի ու հավաքական ոգու շնորհիվ, և այսօր էլ մենք խոնարհվում ենք բոլոր նրանց առջև, ում սխրանքի շնորհիվ ձեռք բերվեց այսօրվա խաղաղությունը:
Կրկին շնորհավորելով այս պատմական օրվա առթիվ` մաղթում եմ առողջություն և համոզմունք հայտնում, որ մեզ սպասում են նոր հաղթանակներ` մեր պետության խաղաղ կյանքի և առաջընթացի ապահովման գործում:

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյան
8 մայիսի 2014թ.
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:41:24