Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքում տեղի են ունեցել Մայիսի 9-ին նվիրված տոնակատարություններ

10.05.2014

Հաղթանակի ու խաղաղության օրվան նվիրված տոնական միջոցառումները մեկնարկեցին առավոտյան Կապանում տեղակայված N զորամասում, որտեղ անցկացվեց զինվորական միտինգ: Տոնի կապակցությամբ զորամասի զինծառայողները հրամանատարության կողմից արժանացան մեդալների, պատվոգրերի ու շնորհակալագրերի: Զորամասում մեկնարկած տնական միջոցառումները շարունակվեցին մարզպետարանի հարակից Գարեգին Նժդեհ հրապարակում՝ շքերթով և ցուցադրական զորավարժանքներով: Օրվա առիթով Հայրենական պատերազմի վետերանների ու զինծառայողների համար կազմակերպվել էր բացօթյա զինվորական ռազմադաշտային ճաշկերույթ:
Տոնական միջոցառման մասնակիցները, մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանի ու Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ուղեկցությամբ Բաղաբուրջի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհված մեր հայրենակիցների հիշատակին՝ թարմ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելով 1941-1945 թթ. զոհվածների հիաշատակը հավերաժացնող հուշակոթողին: Նահատակների հիշատակին առ Աստված աղոթք հնչեցրեց Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը: Մարզային և քաղաքային իշխանություններից բացի՝ զինակից ընկերների հիշատակը հարգելու նպատակով հուշահամալիր էին եկել նաև ազատամարտիկներ ու վետերաններ:Ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրվեցին նաև Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի հուշարձանին: Այնուհետև տոնական միջոցառումները շարունակվեցին քաղաքապետարանի հարակից այգում: Տոնական միջոցառումներն ավարտվեցին համերգով, որի ընթացքում ռազմահայրենասիրական երգերով ու պարերով ելույթ ունեցան Կապանի արվեստի, երաժշտական դպրոցների հավաքական երգչախումբը, դհոլահարների խումբը, մշակույթի կենտրոնի երգի ու պարի համույթները, անհատ կատարողներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:41:24