Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը

15.05.2014

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստին մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալները, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ:
Համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի և առկա խնդիրների մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Թ. Ղազարյանը: Նշվեց, որ Սյունիքի մարզի համայնքների 2014թ. բյուջեներով նախատեսվել են 3,652,354.3 հազ. դրամ եկամուտներ, այդ թվում սեփական եկամուտներ` 1,155,214.9հազ դրամ։ 4 ամիսների համար նախատեսված 356694.5 հազ. դրամի դիմաց սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է 383,437.4 հազ դրամ կամ նախատեսվածի 107.5%-ը։ 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճը կազմել է 6.7%։
Համայնքների բյուջեների գույքահարկի գծով փաստացի հավաքագրումը կազմել է նախատեսվածի 125.0%։ 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ հավաքագրման աճը կազմել է 28.5%։
Թ. Ղազարյանը, մասնավորապես, համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց հողի հարկի հավաքագրման ցածր մակարդակի վրա, նշվեց, որ բյուջեներով հողի հարկի գծով 4 ամսվա համար փաստացի մուտքերը կազմել են նախատեսվածի 59.9%-ը, պլանային ցուցանիշի 50 % չեն ապահովել մարզի 37 համայնքներ:
Անդրադառնալով 2015թ. բյուջետային գործընթացին՝ Թ. Ղազարյանը համայնքապետերին հորդորեց սահմանված կարգով ապահովել ֆինանսական համահարթեցման դոտացիաների 2015 թվականի գումարները հաշվարկելու համար պահանջվող` հողի հարկի և գույքահարկի գծով 2013 թվականի հաշվարկային ցուցանիշների տրամադրումը:
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի և խնդիրների մասին խոսելիս՝ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ս. Թանգյանը, նշեց, որ
Այս տարվա ապրիլին մարզում տեղի ունեցած ցրտահարության հետևանքով 11 գյուղացիական տնտեսություններին հասցված վնասների համար որպես աջակցություն կտրվի 5մլն. դրամ` հողի հարկի գումարի մասով, ինչպես նաև ջրի վարձավճարների գանձման 50%-ի չափով: Ս.Թանգյանը տեղեկացրեց, որ մարզին նախատեսված 1500000 լ դիզվառելիքից հողօգտագործողներին բաշխվել է 530136 լ: Կառավարության որոշմամբ մարզին նախատեսվել է տրամադրել 2200 տ ազոտական, 20 տ կալիումական և 160 տ ֆոսֆորական պարարտանյութ:
ՀՀ կառավարության կողմից մարզի հողօգտագործողների վճարունակ պահանջարկի հիման վրա հատկացվել է 200 տ գարնանացան գարու, 0.9 տ եգիպտացորենի և 6 տ առվույտի սերմացու:
Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի գերակայության և դրա այլընտրանքային հնարավորությունների իրացման մասին հանդես եկավ աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ա. Ոսկանյանը:
Սյունիքի մարզում որպես որդեգրման ենթակա հաշվառվել է 7 երեխա: Առանց ծնողական խնամքի մնացած 9 երեխաների նկատմամբ սահմանվել է խնամակալություն: Մարզում գործում է երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն, որն ապահովում է 86 երեխայի խնամքն ու դաստիարակությունը, ինչպես նաև 3 հատուկ դպրոց: Գիշերային խնամքի հաստատություններից ընտանիք է վերադարձվել 80 երեխա:Մարզպետարանը վկայագրել է 300 երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը՝ ապահովելով ներառական կրթության միջոցով նրանց ուսումը հանրակարթական դպրոցներում:
Ամփոփելով մարզխորհրդի նիստը` ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն անդրադառնալով օրակարգային հարցերին և դրանց շուրջ արված քննարկումներին, կարևորեց պետության առջև դրված պարտականությունների բարեխիղճ կատարումը: Մարզպետն անհանդուրժելի համարեց նախորդ տարիներին տրամադրված սերմացուների գումարների հավաքագրման գործընթացի հետ կապված թերացումները է, քանի որ, ըստ նրա, այս խնդրի շուրջ արվել են բոլոր զիջումները:
Մարզի ղեկավարը մարզպետարանի համապատասխան ոլորտային պատասխանատուներին հանձնարարեց բարձրացված խնդիրները ուսումնասիրել տեղերում և ներկայացնել իրավիճակի վերլուծական պատկերը: Մարզպետ Վ. Հակոբյանը գյուղական համայնքների ղեկավարներին հորդորեց ավելի հետևողական լինել բարձրացված հարցերի նկատմամբ:
 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 09:49:47