Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունեցի օլիմպիական դպրոցականներն արժանացան դրամական պարգևների

15.05.2014

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի հաղթողները Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կողմից արժանացան դրամական պարգևների: Առաջին տեղ զբաղեցրած 42 աշակերտ ստացավ 20 հազարկան դրամ, երկրորդ տեղ զբաղեցրած 49 աշակերտ՝ 15 հազարական, իսկ 3-րդ տեղ զբաղեցրած 62 աշակերտ՝ 10 հազարական դրամ պարգև: Մարզպետը հոգացել է նաև մարզի 120 աշակերտների ճանապարհածախսը՝ օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցելու համար: Հանրապետական փուլում 22 սյունեցի դպրոցական արժանացել է դիպլոմի, որոնցից 2-ը՝ 1-ին, 14-ը՝2-րդ, 6-ը՝ 3-րդ կարգի: 20 աշակերտ հանրապետական փուլից վեադարձել է գովասանագրով: Իսկ Կապանի թիվ 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Լևոն Գասպարյանը իրավունք է վաստակել կենսաբանություն առարկայից մասնակցելու միջազգային օլիմպիադային:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 09:49:47