Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի <<Վազգեն Սարգսյան>> մեդալով

19.05.2014

ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 16-ին տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցում էր նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Նիստի ընթացքում ամփոփվել են 2013թ. ձմեռային զորակոչի արդյունքները, քննարկվել ու առաջադրվել են 2014թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման հետ կապված խնդիրներ:
Ձմեռային զորակոչն արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու, այդ գործընթացին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար զինկոմիսարիատների, իրավապահ մարմինների, բուժհանձնաժողովների և այլ կառույցների մի խումբ ներկայացուցիչներ ու զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի <<Վազգեն Սարգսյան>> մեդալով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 12:36:40