Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելեց Հարժիս, Նորավան և Իշխանասար գյուղական համայնքներ

22.05.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր կատարած աշխատանքային այցի ընթացքում եղավ Գորիսի տարածաշրջանի Հարժիս և Սիսիանի տարածաշրջանի Նորավան և Իշխանասար գյուղական համայնքներում:
Մարզպետը տեղերում ծանոթացավ առկա խնդիրներին, ծավալված աշխատանքների կատարման ընթացքին:
Վ. Հակոբյանը հանդիպեց նշված համայքների բնակիչների հետ, լսեց նրանց հուզող հարցերը:
Իշխանասարում բարձրացվեց համայնքում նախակրթարան ունենալու հարցը:Համայնքն ունի մոտ 40 նախադպրոցական տարիքի երեխա, և այս առումով խնդիրը կարևոր համարվեց: Մարզպետը նշեց, որ կարվի հնարավորը հարցին լուծում տալու համար:
Այցելության շրջանակներում Սյունիքի մարզպետը այցելել է նշված համայնքների կրթական հաստատություններ, քննարկել շենքային պայմաններին վերաբերող հարցեր, անդրադարձ կատարել նորոգման աշխատանքների ծավալներին ու կազմակերպական ուղղություններին առնչվող հարցերի:
Այնուհետև տեղի են ունեցել հանդիպումներ դպրոցների մանկավարժների հետ: Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը լսել է ուսուցիչների կարծիքներն ու առաջարկությունները, պատասխանել նրանց կողմից տրվող հարցերին՝ անդրադարձ կատարելով կրթական բարեփոխումների ընթացքին, կրթության որակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներին և համակարգում իրականացվող գործընթացների արդյունավետության բարձրացման ուղղությամբ անհրաժեշտ նախաձեռնություններին:
Մարզպետը այնուհետև խորհրդակցություն անցկացրեց համայնքապետարաններում` նշված գյուղական համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկայացվեցին նշված համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների և բյուջեների կատարողականի մասին տվյալներ: Մարզպետն անթույլատրելի համարեց գյուղական համայնքներում բյուջեների թերակատարումն ու ապառքների կուտակումը և առաջարկեց բյուջեների կատարման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 12:36:40