Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ գլխավոր տնօրենի հետ քննարկվեցին մարզի համայնքներում ջրամատակարարմանը վերաբերող հարցեր
23.05.2014
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ընդունեց "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ-ի տնօրեն Պատրիկ Լորենին: Հանդիպմանը ներկա էին նաև <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ-ի <<Հարավային տարածքային մասնաճյուղի>> տնօրեն Ջիվան Մարգարյանը և մարզպետի տեղակալ Աշոտ Մարդյանը:
Քննարկվեցին Սյունիքի մարզում ջրամատակարարման ոլորտում իրականացվող ծրագրերը, խմելաջրի մատակարարման ընդհանուր վիճակը, այդ ուղղությամբ իրականացված աշխատանքներին առնչվող հարցեր:
Մարզպետ Վ. Հակոբյանը մասնավորապես կարևորեց մարզում ջրահեռացման համակարգի և խմելաջրի որակի բարելամանն ուղղված աշխատանքների անհաժեշտությունը:
Պատրիկ Լորենը վստահեցրեց, որ նման հանդիպումները շարունակական կլինեն և հնարավորություն կտան տեղում ծանոթանալու ոլոտում առկա խնդիներերին և փորձելու ուղիներ գտնել դրանց լուծման համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Պատրիկ Լորենը նշեց, որ շարունակելու են աշխատել նույն ոճով՝ բարելավելով մատուցվող ծառայությունների որակը: