Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Սյունիքի մարզպետ Վ.Հակոբյանի շնորհավորական ուղերձը վերջին զանգի առիթով
23.05.2014
Սիրելի՛ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ բոլորիդ դպրոցական ուսումնառությունն ավարտելու տոնական առիթով: Այսօր դուք նոր էջ եք բացում ձեր կյանքում, իսկ հարազատ կրթօջախում հնչող վերջին զանգն ուղեկցելու է ձեզ միշտ՝ հաճելի ու բարի հիշողություններ արթնացնելով ձեր հոգում: Այս տոնական օրը նաև խորհրդանիշ է նոր սկզբի և հեռանկարների, հասուն և պատասխանատու որոշումների:
Հանդիսավոր այս օրը, երբ բոլորը շնորհավորում են ձեզ, համոզված եմ, դուք էլ շնորհակալության, գնահատանքի ու երախտիքի խոսք եք ուղղում ձեր ուսուցիչներին՝ տանելով ձեզ հետ նրանց բարի խորհուրդներն ու պատգամները:
Վստահ եմ, որ դուք արժանավոր քաղաքացիներ եք և ձեր մարդկային որակներով, ձեռքբերումներով ու հաջողություններով նպաստելու և ձեր ավանդն եք բերելու մեր պետության հետագա զարգացմանն ու հզորացմանը:
Թող ձեզնից յուրաքանչյուրը գտնի ինքնահաստատման ճշմարիտ ու արժանապատիվ ուղին և թող իրականություն դառնան ձեր բոլոր ձգտումներն ու նվիրական իղձերը :
Երջանկություն և հաջողություններ ձեզ՝ սիրելի՜ շրջանավարտներ:
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյան
23 մայիսի 2014թ.