Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեց մարզի դպրոցներում <<Կայուն դպրոցական սննդի զարգացման ծրագիրը>>

27.05.2014

Այսօր Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ սեմինար <<ՀՀ մարզերի դպրոցներում կայուն դպրոցական սննդի զարգացման ծրագիր. անցում դեպի ազգային ռազմավարության իրականցում>> թեմայով:
Սեմինարին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Ա. Մարդյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ն. Ավանեսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՄԱԿ-ի <<Պարենի համաշխարհային ծրագրի>> և ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի ներկայացուցիչներ, մարզի դպրոցների տնօրեններ և դպրոցական սննդի կազմակերպման պատասխանատուներ: 
Քննարկվեցին մարզի դպրոցներում ընթացիկ ծրագրի կազմակերպչական խնդիրների և պետական ֆինանսավորմամբ ծրագրի իրականցման վերաբերյալ հարցեր:
ՄԱԿ-ի պարենի համաշհարհային ծրագիրը 2013թ. սեպտեմբերից Սյունիքի մարզի 87 դպրոցներում իրականացնում է <<Կայուն դպրոցական սննդի զարգացման ծրագիր>>: Ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից:
Ներկայումս ծրագրում ընդգրկված են մարզի դպրոցների տարրական դասարանների 4200 երեխաներ:
ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի <<Կայուն դպրոցական սնունդ>> ծրագրի ռազմավարությանն ու դրա իրականացման միջոցառումների և փորձնական ծրագրերին հավանություն տալու մասին N330 որոշման համաձայն՝ 2014թվականի սեպտեմբերի 1-ից մարզում կմեկնարկի ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ դպրոցական սննդի փորձնական ծրագիրը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-10 17:24:05