Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վ. Հակոբյանն այսօր ընդունեց <<Հայրենիքիս զինվորն եմ>> խորագրով համահայկական երիտասարդական առաջին ճամբարի սյունեցի մասնակիցներին

29.05.2014

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ընդունեց մայիսի 20-ից-26-ը Դիլիջանում անցկացված <<Հայրենիքիս զինվորն եմ>> խորագրով համահայկական երիտասարդական ճամբարի սյունեցի մասնակիցներին:
Ճամբարականները կիսվեցին իրենց տպավորություններով և իրենց երախտագիտությունը հայտնեցին մարզի ղեկավարին գործուն աջակցության համար:
Մարզպետ Վ. Հակոբյանը կարևորեց երիտասարդների` նման ձևաչափով հանդիպումները, և վստահություն հայտնեց, որ դրանք մեծապես նպաստելու են երիտասարդների միջև ճանաչողության բարձրացման խթանմանը, ինչպես նաև ապագայի կերտման գործընթացին նրանց ներգրավմանը: Մարզպետը նաև ընդգծեց, որ նման միջոցառումները խրախուսվում են , քանի որ դրանք մեծ դեր ունեն ինքնավստահության զարգացման և երիտասարդներին ,ինչպես հասարակության, այնպեսև սեփական կյանքի ձևավորման մեջ ակտիվ դեր ստանձնելու առումով:
Ճամբարականները նշեցին, որ ճամբարի ընթացքում դասախոսություններով հանդես են եկել պատմաբաններ, իրավաբաններ, զինվորականներ, հոգեբաններ՝ ներկայացնելով հայոց պատմության հերոսական դրվագները, արցախյան պատերազմը, զինվորական ծառայության առանձնահատկությունները, զինվորի իրավունքներն ու պարտականությունները, հոգեբանական պատրաստության և հոգևոր դաստիարակության կարևորությունը:
Կազմակերպվել են նաև ֆիլմերի դիտում, մշակութային միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղ-մրցույթներ:
Երիտասարդները մրցումների ընթացքում արժանացել են տարբեր պատվոգրերի, որոնք ներկայացրեցին մարզպետին:
Յոթօրյա երիտասարդական 5 ճամբարներից յուրաքնչյուրին մասնակցելու են 16-ից 20 տարեկան 25 երիտասարդներ Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից և նպատակ ունեն բարձրացնելու հայ երիտասարդության հայրենաճանաչության մակարդակը, դաստիարակելու հայրենասիրական ոգով: Սյունիքի տարբեր տարածաշրջաններից ճամբարներին կմասնակցեն 70 երիտասարդ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-10 17:24:05