Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
30.05.2014
Սիրելիՙ երեխաներ,
Շնորհավորում եմ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Արդեն վեց տասնամյակից ավելի է միջազգային հանրությունը ավանդաբար նշում է այս պայծառ ու հրաշալի տոնը: Սա ոչ միայն ձեր, այլև բոլոր նրանց տոնն է, ում համար դուք երջանկության և բերկրանքի աղբյուր եք:
Երեխաների շահերի և իրավունքների պաշտպանության խնդիրը համախմբել է մոլորակի ողջ մարդկությանը, և միգուցե հենց դրանով է պայմանավորված, որ այս օրը մեծերիս համար լի է հոգատարությամբ, ջերմության ու պատասխանատվության զգացումով:
Մարզային իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում եղել և մնում է երեխաների համար բարեկեցիկ ու լավագույն պայմանների ստեղծումը, նրանց ուրախ և անհոգ մանկություն պարգևելը: Անշուշտ, մեր պարտքն է անել հնարավորը մեր մանուկների հուսալի ապագայի համար, քանի որ նրանցով է առավելապես պայմանավորված ոչ միայն մեր կյանքի իմաստը, այլև մեր լինելիությունը:
Հարգելիՙ ծնողներ, ձեր ուսերին է դրված երեխաներին ընտանեկան ջերմությամբ պարուրելու, առողջ ու երջանիկ մանկություն պարգևելու պատասխանատվությունը և համոզված եմ, որ ձեր առաքելությունը դուք պատվով եք իրականացնում:
Սիրելիՙ փոքրիկներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ այս հրաշալի տոնի առթիվ: Ուզում եմ, որ դուք մեծանաք առողջ, արդարացնեք ձեր ծնողների և ավագ սերնդակիցների բոլոր հույսերը: Մաղթում եմ ձեզ արևաշող երկինք, երջանիկ մանկություն, անսահման սեր ու քնքշություն, երազանքների իրականացում:
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյան