Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

05.06.2014

Հունիսի 4-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Մեղրու տարածաշրջանում էր: Տարածաշրջանի արտադրական ընկերություններից մարզպետին առավելապես հետաքրքրում էր Լիճք և Տաշտուն գյուղերի մերձակայքում գործող <<Ատ-մետալս>> ՍՊԸ-ն, որը զբաղվում է ոսկու և արծաթի արտահանմամբ ու մշակմամբ: Մարզպետի գլխավորած պատվիրակությունն այցելեց արտադրամաս, ծանոթացավ արտադրական գործընթացին: Ընկերության պատասխանատուները նշեցին, որ չինական հոսքագծով կառուցված արտադրամասում ներկայումս աշխատում է 65 մարդ, որոնց ամսական միջին աշխատավարձը 200000 դրամ է կազմում: Փորձարարական արտադրամասի կառուցումից հետո մշակվելու է ոսկի և արծաթ, իսկ պոչանք չի լինելու: Ընկերության առաջիկա ծրագրերին ծանոթանալուց հետո Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի առաջարկով այցելեց քաղաքի նախկին բժշկական կենտրոնի տարածքը: Քաղաքապետը առաջարկում է շենքը դարձնել բնակելի՝ կառուցելով 30 բնակարան և հատկացնել կարիքավոր ընտանիքներին: Մեղրիում մարզպետը ծանոթացավ նաև պահածոների գործարանի աշխատանքին, որի բարձրորակ արտադրանքն այսօր պահանջարկ է վայելում ԱՄՆ-ում, եվրոպական ու նախկին ԽՍՀՄ երկրներում: Համագործակցում են նաև հարևան ԻԻՀ-ի հետ: Սյունիքի մարզպետին գոհացրեց գործարանի արդյունավետ աշխատանքը և հատկապես այն, որ տարածաշրջանի բնակչության մեծ մասը այստեղ է իրացնում իր արտադրանքը:  Գինու գործարանում մարզի ղեկավարի ուշադրությունը գրավեց մրգի չորանոցը: Նա ծանոթացավ նաև չրի արտադրության մեխանիզմին; Սարքավորումը ժամանակակից է և հնարավորություն է տալիս տարբեր մրգերից չիր ստանալ: Առիթից օգտվելով տեղացի գործարարները բարձրացրին հակակարկտային կայանների տեղադրելու խնդիրը: Վահե Հակոբյանը խոստացավ աջակցել հարցի լուծմանը՝ մեկ կամ երկու կայան ձեռքբերմամբ: Մարզպետն այցելեց նաև Մեղրու նոր կառուցվող բժշկական կենտրոնի շինհրապարակ, այնուհետև Ագարակի արվեստի դպրոց, որտեղ  նույնպես նորոգման աշխատանքներ են ընթանում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 12:35:41