Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ

11.06.2014

  Հունիսի 11-ին, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Սյունիքի մարզպետարանումընդունել է  Դանդի ՓրիշսՄեթալս կորպորացիայի նախագահ, գլխավոր տնօրեն Ռիկ Հաուսին և ԴՓՄ-Կապան ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանին: Սյունիքի մարզպետը ողջունելով հյուրերին պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակից լինել ընկերության աշխատանքներին և ծրագրերին: Վահե Հակոբյանը կարևորել է նաև ընկերության սոցիալական, կորպորատիվ պատասխանատվությունը, որի շրջանակներում մարզկենտրոն Կապանում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին մեկտեղել ջանքերը մարզկենտրոնում առկա խնդիրները լուծելու համար: Ռիկ Հաուսը շնորհակալություն հայտնեց ընդունելության և ընկերության աշխատանքներին աջակից լինելու համար և Սյունիքի մարզպետին հրավիրեց այցելել Կանադա կորպորացիայի աշխատանքներին ծանոթանալու, հայ համայնքին հանդիպելու և մարզի բիզնես հնարավորությունները ներդրող շրջանակներին ներկայացնելու համար: Առաջարկը Վահե Հակոբյանը ընդունել է:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 12:35:41