Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

17.06.2014

 Հունիսի 17-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հանդիպեց ՀՀ ՊՆ խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանին: Առիթը խորհրդային միության հերոս Հունան Ավետիսյանի ծննդյան 100 ամյակին նվիրված միջոցառումների ընթացքը ներկայացնելն էր:  Վահե Հակոբյանը ողջունեց գեներալ-լեյտենանտի նախաձեռնությունը և խոստացավ հնարավորինս աջակցել ձեռնարկի իրականացմանը: Ծրագիրը ներառում է երկօրյա միջոցառումների շարք, որտեղ հիմնականում դերակատարություն կունենան մեծ հայրենականի և արցախյան ազատամարտի մասնակիցները: Կլինեն նաև հյուրեր մայրաքաղաքից և ՌԴ-ից: Մեկնարկը կտրվի հունիսի 19-ին`հերոսին նվիրված <<Անմահության բանաձևը>> փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությամբ: Ֆիլմի նկարահանման և պատրաստման աշխատանքները հովանավորել է ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Ցուցադրությունից հետո նախատեսվում է քննարկում և պարգևատրման արարողություն: Պարգևատրումները շարունակվելու են հաջորդ օրը Ծավ գյուղում, որտեղ մեծ հանդիսությամբ կբացվի նաև հերոսի կիսանդրին: Ի դեպ, Մուրազ Սարգսյանը խնդրեց մարզպետին  աջակցել Կապանի համար 9 ավագ դպրոցը դարձյալ վերանվանելու Հունան Ավետիսյանի անունով: Մարզպետը խոստացավ հետամուտ լինել հարցի լուծմանը: Նախատեսվում է դպրոցում տեղադրել հերոսի կիսանդրին, հիմնել թանգարան և կահավորվել ռազմագիտության դասասենյակը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:41:24