Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

17.06.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ընդունել է <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ-ի <<Հարավ-արևելյան տարածքային մասնաճյուղի>> տնօրեն Ջիվան Մարգարյանին: Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալ Աշոտ Մարդյանը, ինչպես նաև Կուրիս, Գուդեմնիս, Վարդավար և Լեհվազ գյուղական համայնքների ղեկավարները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նշված համայնքների խմելու և ոռոգման ջրով ապահովելու հարցը և ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները, այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին առնչվող հարցեր: Նշվեց, որ Մեղրու տարածաշրջանի այս համայնքները սակավաջուր են և անհրաժեշտ է նվազեցնել ջրի կորուստները և փորձելու ուղիներ գտնել առկա խնդիրներին լուծում տալու համար: Մարզպետը խնդիր դրեց համատեղ այնպիսի որոշում գտնել, որ դրանից ոչ համայնքները տուժեն, ոչ էլ ջրամատակարար կազմակերպությունը: Հանձնարարվեց հարցը ևս մեկ անգամ քննարկել տեղում և զեկուցել արդյունքների մասին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 11:19:09