Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՐԿՈՒՏԸ ԶԳԱԼԻ ՎՆԱՍ Է ՀԱՍՑՐԵԼ ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

18.06.2014

Այս տարվա ապրիլին Սյունիքում արձանագրված աննախադեպ ցրտահարությունից հետո, մարզի գյուղատնտեսությանը մեծ վնասներ է հասցրել նաև մայիս ու հունիս ամիսներին տեղացասծ կարկուտը: Ըստ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի՝ կարկտահարությունից տուժել են մարզի համարյա բոլոր համայնքները` մեկը շատ, մյուսը մի քիչ` քիչ: Կարկուտը տեղացել է մարզի բոլոր չորս` Սիսիանի, Գորիսի Կապանի ու Մեղրիի տարածաշրջաններում: Իսկ մինչ այդ մարզում ցրտահարությունից տուժել էին, հիմնականում Մեղրիի տարածաշրջանում, արդեն ծաղկած կորիզավոր պտղատու ծառերը: Կարկտահարությունից վնասվել են հիմնականում բանջարանաբոստանային կուլտուրաների` կաղամբի, լոլիկի սածիլները, լոբին, կարտոֆիլի ցանքսերն էլ որոշակի չափով վնասվել են, սակայն դրանք վերականգնվելու հատկություն ունեն: Որոշակի չափով վնաս են կրել նաև պտղատու այգիները: Առայժմ կառավարությունը կաջակցի մարզի ցրտահարությունից առավել տուժած 11 գյուղացիական տնտեսությունների` փոխհատուցելով նրանց հողի ու ոռոգման ջրի վարձերի դիմաց: Գյուղատնտեսական հետագա աշխատանքներին աջակցելու նպատակով մարզ է ներկրվել շուկայականից անհամեմատ էժան գնով 1933 տ ազոտական պարարտանյութ, ինչը բավարարում է մարզում առկա պահանջարկը: Ազոտական պարարտանյութը պարկը 6 հազ. դրամով հասել է համայնքներ: Դիզվառելիքի խնդիր ևս մարզը չունի` ներկրվել է 1 մլն 500 հազ. լիտր դիզվառելիք, որից առայժմ իրացվել է 600 հազ. լիտր` 1 լիտրի արժեքը 350 դրամով: Վարչության պետի հավաստմամբ, չնայած խոտհնձի տեխնիկան մաշված է, սակայն այն ֆիզիկապես պատրաստ է աշխատանքներն իրականացնելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:59:10