Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԳՈՐԻՍՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԶՈՐԱՀԱՆԴԵՍԻ

20.06.2014

ՀՀ ՊՆ բանակային առաջին կորպուսի հրամանատար,գնդապետ Տիգրան Փարվանյանի նախաձեռնությամբ, հունիսի 20-ին,Գորիսում հանդիսավորությամբ նշվեց կորպուսի հիմնադրման 18-րդ տարեդարձը:Գորիսի կենտրոնական հրապարակում ցուցադրվեց բանակային կորպուսի ուշագրավ սպառազինությունը:Կեսօրին հրապարակ ժամանեցին ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը,Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը,բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր:ՀՀ ՊՆ բանակային առաջին կորպուսի հրամանատար,գնդապետ Տիգրան Փարվանյանը իր խոսքում ներկայացրեց կորպուսի անցած մարտական ուղին և հավաստիացրեց,որ իրենք ունակ են կատարելու ցանկացած առաջադրանք:Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն իր խոսքում մասնավորապես նշեց.

-Այսօրվա առիթը հիրավի ուրախալի է: Գաղտնիք չէ, որ սյունեցիների մոտ պետության ու բանակի հանդեպ կա եթե կուզեք նախանձելի հավատարմություն: Պատմության ողջ ընթացքում սյունեցին եղել է հայրենիքի նվիրյալ, հարկ եղած դեպքում զենք է բռնել, իսկ խաղաղ շրջանում շենացրել իր բնօրրանը: Սյունեցին այս սկզբունքից չի շեղվել նաև անկախության տարիներին ու հատկապես արցախյան պատերազմի ընթացքում: Մեր պետականության երաշխավոր բանակի աջակիցն ենք նաև այսօր և բնական է,որ  բանակային առաջին կորպուսի, թույլ տվեք ասել ծննդյան օրը, նշում ենք հպարտությամբ: Որքան էլ դժվար լինի սոցիալական վիճակը, սիրելի զինվորականներ, հավատացնում եմ, որ սյունեցիները՝ ի դեմս մարզային իշխանութան, իր հնարավորությունների սահմաններում լինելու է ձեր կողքին: Պարոն նախարար, վստահեցնում եմ, որ պաշտպանության նախարարության ու մարզպետարանի համատեղ թե միջնաժամկետ, թե երկարաժամկետ ծրագրերի մեր բաժինը կյանքի ենք կոչելու:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կորպուսին նվիրեց 30 հեռուստացույց:ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց կորպուսի հիմնադրման ակունքներում կանգնած բոլոր հրամանատարներին և զինվորներին:Նախարարի հրամանով մի շարք զինծառայողներ արժանացան գերատեսչական պարգևների:Կորպուսին հանձնվեց նաև հրամանատարական շտանդարտ:Զորահանդեսը ավարտվեց հետախուզական ջոկատի ցուցադրական ելույթով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11