Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ

20.06.2014

  Սիրելի բուժաշխատողներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` բուժաշխատողների օրվա կապակցությամբ։Հիպոկրատի երդմանը հավատարիմ, անմնացորդ նվիրումի, բարեխիղճ վերաբերմունքի և մասնագիտական հմտությունների շնորհիվ դուք միշտ անհրաժեշտ օգնություն եք ցուցաբերել դժվար ու ոչ սովորական պայմաններում հայտնված մարդկանց փրկելու և առողջությունը վերականգնելու համար: Սյունեցու հիշողությունից չեն ջնջվել արցախյան ազատամարտի տարիներին մեր քաղաքների ու գյուղերի պաշտպանության ժամանակ ամեն մի զինվորի ու քաղաքացու կյանքի փրկության համար ձեր ցուցաբերած մաքառումի հերոսական ջանքերը: Այսօր էլ դուք ամենայն պատասխանատվությամբ եք կատարում աստվածահաճո ձեր առաքելությունը։Վստահ եմ, որ մարզի համայնքներում տարեցտարի արդիականացող մեր բուժհաստատությունները, մասնագիտական որակների և հմտությունների բարձրացմանն ուղղված տարբեր ծրագրերը նպաստելու են մեր բնակչության առողջ կենսակերպի ապահովմանը:Եվս մեկ անգամ շնորհավորելով բուժաշխատողի օրվա կապակցությամբ, մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, բարեկեցություն ու երջանկություն:

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 11:19:09