Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆՈՒՄ ՆՇԵՑԻՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍ Հ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԸ

20.06.2014

Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց հունիսի 19-ին մարզկենտրոն Կապանի կենտրոնում կանգնեցված հերոսի հուշարձանին ծաղկեդրմամբ, որտեղ առավոտից պատվո պահակ էին կանգնել զինծառայողները` փողային երաժշտության ներքո: Հոբելյանական միջոցառումներին մասնակցում էր ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր: Օրվա առիթով Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում ցուցադրվեց ՊՆ պատվերով նկարահանված <<Անմահության բանաձևը>> ֆիլմը` նվիված Հունան Ավետիսյանին, որտեղ ներկայացված էր հերոսի անցած ուղին` մանկությունից մինչև Հայրենական պատերազմին մասնակցելն ու անմահանալը: Ֆիլմի ավարտից հետո ընթերցվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանագիրը` ըստ որի մեդալներով ու պատվոգրերով պարգևատրվեցին ֆիլմի ստեղծագործական խումբը, Հայրենական և Արցախյան պատերազմի կապանցի վետերաններ: Նախարարի կողմից պատվոգրերի ու մեդալների արժանացան նաև ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանը և այլոք` հերոսի ծննդյան 100-ամյա տարեդարձի միջոցառումների կազմակերպման և անցկացման գործում ակտիվ մասնակցության համար: Հունան Ավետիսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվեցին նաև այսօր` հերոսի ծննդավայր Ծավ գյուղում, որտեղ դպրոցում տեղի ունեցան հերոսի կիսանդրու և նրա անվան դասարանի, ինչպես նաև հերոսի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունները: Միջոցառումները եզրափակվեցին գյուղի եկեղեցում մոմավառությամբ` ի հիշատակ հերոսի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 12:35:41