Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԵՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ
24.06.2014

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ սյունեցի երեխաները անվճար կհանգստանան Կոտայքի մարզի Հանքավանի <<Հասմիկ>> և <<Լուսաբաց>> մանկական-առողջարարական ճամբարներում:Մարզի սոցիալապես անապահով, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների 195 երեխա 3 հերթափոխով՝ հունիսի 20-ից հուլիսի 9-ը, հուլիսի 9-ից հուլիսի 28-ը և հուլիսի 28-ից օգոստոսի 16-ը իրենց ամառային հանգիստը կանցկացնեն վերոնշյալ ճամբարներում: Առաջին հերթափոխում նախատեսված 20 օրյա հանգստից հետո նրանց կփոխարինեն երկրորդ և երրորդ հերթափոխի ևս 70 –ական երեխա:Ուղեգրերը համամասնորեն բաշխվել են ըստ մարզի տարածաշրջանների: Առաջին հերթափոխի ընթացքում երեխաներից 55-ը կհանգստանա <<Լուսաբաց>>ճամբարում իսկ երկրորդ և երրորդ հերթափոխներում՝ 10-ը` հարևան <<Հասմիկ>>, 60-ը՝ <<Լուսաբաց>> ճամբարներում: Ճամբարականների տեղափոխության ծախսերը հոգացել են քաղաքապետարանները: Երեխաներին տեղափոխության ընթացքում կուղեկցեն մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պատասխանատուն, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների վերակարգերը: