Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

25.06.2014

Այսօր մարզպետարանում կայացած աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքների և հանրակրթական հաստատությունների ղեկավարներ, մարզպետարանի ու մարզային ոստիկանության աշխատակիցներ: Բացման խոսքում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները և նշել, որ պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որ հանրությունը վստահի ոստիկանին՝ հիմք ընդունելով նրա կատարած աշխատանքը: Վահե Հակոբյանը այս առումով կարևորում է բաց ու անկաշկանդ խոսակցությունը և ներկաներին հորդորեց մատնաշնել այն խնդիրները, որոնք խանգարում են ոստիկանության աշխատանքի հանդեպ վստահության դաշտի ձևավորմանը: ՀՀ ոստիկանության մարզային վարչության պետ, գնդապետ Վախթանգ Ավագյանը շնորհակալություն հայտնեց ընձեռված հնարավորության համար և ներկայացրեց ոստիկանության աշխատանքի սկզբունքները, կարևորեց հատկապես համայնքային ու պետական կառույցների դերը նոր որակի աշխատանք կատարելու համար: Քննարկման ընթացքում նախանշվեցին համատեղ իրականացվելիք քայլերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-16 17:51:44