Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԿԱՅԱՑԱՎ <<ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ-2014>> ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ
01.07.2014

Սյունիքի մարզի Կապանի, Մեղրիի, Գորիսի ու Սիսիանի տարածաշրջաններից 32 ընտանիքներ Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում հունիսի 28-ին մասնակցեցին ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող <<Լավագույն մարզական ընտանիք-2014>> մրցույթի մարզային փուլին:
Ողջունելով մրցույթի տարածքային փուլում հաղթող ճանաչված և մարզային փուլին մասնակցելու իրավունք ստացած ընտանիքներին, մարզպետարանի աշխատակազմի մշակույթի և սպորտի բաժնի պետ Սարգիս Դավթյանն իր ողջույնի խոսքում հաջողություն մաղթեց մրցակիցներին և նշեց, որ կազմակերպիչների կողմից ամեն ինչ արվել է միջոցառումը բարձր մակարդակով և առանց թերությունների անցկացնելու համար: Ըստ նրա՝ այս տարի նախորդ տարվա համեմատ, մարզի բոլոր տարածաշրջաններում նկատելիորեն ավելացել է մրցույթի տարածքային փուլին մասնակցած ընտանիքների թիվը: Մրցումներն անցկացվեցին 6 մարզաձևերից` տարածքային փուլի 1-3 տեղերը զբաղեցրած չորս տարիքային խմբերի ընտանիքների միջև: Լարված պայքարի արդյունքում առավելագույն միավորներ վաստակեցին կապանցի 12 ընտանիքներ, որոնք էլ հուլիսի 21-27-ը Ծաղկաձորում կմասնակցեն մրցույթի հանրապետական փուլին` ներկայացնելով Սյունիքի մարզը: