Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՅՈՒՆԵՑԻ ՃԱՄԲԱՐԱԿԱՆՆԵՐԻՆ

01.07.2014

 Հունիսի 27-ին, <<Հայրենիքիս զինվորն եմ>> Դիլիջանի երիտասարադական ճամբար է այցելել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Ճամբարականներից 15 Գորիս քաղաքից են: Կարևորելով ռազմահայրենասիրական միջոցառումներին սյունեցի երիտասարդների մասնակցությունը՝ մարզպետը նշեց, որ երիտասարդության խնդիրները մշտապես գտնվում են իր ուշադրության կենտրոնում և ամեն ինչ արվում է, որպեսզի սյունեցի երիտասարդները ակտիվորեն ներգրավված լինեն նմանատիպ միջոցառումներում:Հաշվի առնելով այն, որ ընթացիկ տարում սյունեցի երիտասարդների մասնակցությամբ կազմակերպվել են մի քանի ճամբարներ ու արշավներ՝մարզպետը վստահեցրեց, որ այսուհետ իրականացվելու են երիտասարդական ավելի մեծ ծրագրեր, որոնք նպաստելու են սյունեցի երիտասարդների ֆիզիկական ու մտավոր կարողությունների զարգացմանը: Ճամբարը, որը կազմակերպվել է Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնը, նպատակ ունի բարձրացնել նախազորակոչային տարիքի երիտասարդների հայրենաճանաչողության ու իրավագիտակցության մակարդակը: Սյունիքի մարզպետը նաև նշեց, որ այս տարի նպատակ է դրվել բացի երեխաների հանգիստը կազմակերպելուց ծանոթանալ գործող ճամբարների փորձին և գալիք տարի Սյունիքում ստեղծել համապատասխան կառույց՝ տեղում ճամբար կազմակերպելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50