Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆՈՐ ՈՐԱԿԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՅՈՒՆԻՔԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ՄԻՋԵՎ

03.07.2014

 Հուլիսի 2-ին, Սիսիան քաղաքում, կայացել է Սյունիքի և Վայոց Ձորի մարզպետներին կից երիտասարդական խորհուրդների համատեղ նիստ: Տեղեկացնենք, որ մարզպետներին կից երիտասարադական խորհուրդների ձևավորման և գործունեության կարգը սահմանվել է ՀՀ վարչապետի որոշմամբ:  Նիստի սկզբում ողջունելով հյուրերին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, որ համատեղ նիստը Սիսիանում կայացնելը պատահական չէ, քանի որ Սյունիքի գողտրիկ այս քաղաքը, առաջինն է ՀՀ-ում ճանաչվել  որպես  հանրապետության երիտասարդական մայրաքաղաք: Վահե Հակոբյանի կարծիքով անհրաժեշտ է ստեղծել այնպիսի նախադրյալներ, որոնք թույլ կտան երկու մարզերի երիտասարդներին գտնել համագործակցության եզերեր ու իրականացնել համատեղ ծրագրեր: Սյունիքի մարզպետը կարևորում է երիտասարդության խնդիրները: Նրա կարծիքով մեր պետության հիմնական հարստությունը հենց երիտասարդությունն է և հարկ է նրան տալ   հնարավորություններ և ինքնադրսևորման ասպարեզ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը կարևորեց անկաշանդ քննարկումը և մատնանշեց այն խնդիրները, որոնք իր կարծիքով, ծառացած են երիտասարդության առաջ: Էդգար Ղազարյանի մատնացույց արեց նաև հանգամանքին, որ երիտասարդությունը պետք է առավել նախաձեռնող լինի, կարողանա հստակեցնել իր խնդիրները և հստակ թիրախավորմամբ դրանց լուծում տա: Վայոց Ձորի մարզպետը նաև կարծում է, որ երիտասարդները ոչ միայն պետք է մտածեն աշխատատեղ գտնելու մասին, այլ իրենք դառնան գործատու՝ հանդես գալով բիզնես ծրագրերով ու դրանք իրականցնեն տարբեր աջակից կազմակերպությունների միջոցով: Կայացած քննարկմանը մասնակցեցին բոլոր ներկաները, որի արդյունքում էլ նախանշվեցին հետագա անելիքները: Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը ներկայացրեց երիտասարդության մայրաքաղաքում իրականացված ծրագրերը, առկա խնդիրները և հետագա անելիքները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50