Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՎԱՐԺԱՆՔԸ ԿԱՊԱՆՈՒՄ

08.07.2014

ՀՀ ԱԻ նախարարության և Շվեյցարիայի միջազային զարգացման և համագործակցության գործակալության հետ իրականացվող <<Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում>> ծրագրի շրջանակներում ստեղծված Սյունիքի մարզի որոնողափրկարարական թիմի 47 անդամների մասնակցությամբ Կապանի օդանավակայանի տարածքում անցկացվեցին Սյունիքի որոնողափրկարարական թիմի INSARAG-ի չափանիշներին համապատասխան ներքին որակավորման ուսումնական վարժանք, որին հետևել է նաև Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը: Վարժանքի ողջ ընթացքում, որը ղեկավարել է ՀՀ ԱԻՆ ՓԾ ԲՊԱՀՎԿ վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ.Եմիշյանը, թիմի փրկարարներն իրականացրել են ուսումնական որոնողափրկարարական աշխատանքներ՝ իրենց տրամադրված INSARAG-ի որակավորում ստանալու համար անհրաժեշտ գույքով, որոնց օգտագործման համար անցկացվել են համապատասխան դասընթացներ: Կապանում անցկացվող ուսումնավարժանքի համար Վ. Գրիգորյանն իր շնորհակալությունն է հայտնել կազմակերպիչներին՝ մարզի փրկարարական ծառայությունն հատկապես փրկարարական աշխատանքների համար նախատեսված ժամանակակից սարքավորումներով ապահովելու համար:  

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50