Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԳՅՈՒՂԵՐ

10.07.2014

 Հուլիսի 9-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը այցելել է Կապանի տարածաշրջանի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ և Ծավ գյուղեր:Վահե Հակոբյանին  ուղեկցում էին մարզպետի տեղակալներ Վաչե Գրիգորյանը և Աշոտ Մարդյանը, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի պատասխանատուներ: Հանդիպումները մեկնարկեցին Ճակատեն գյուղից: Մարզպետը այցելեց համայնքային կենտրոն, որտեղ հանդիպեց բնակիչներին: Բարձրացրեցին տարաբնույթ հարցեր: Հանդիպումից հետո հյուրերը շրջեցին Ճակատենի դպրոցում: Նույն ձևաչափով հանդիպումներ կայացան նաև Շիկահողում, Սրաշենում, Հանդում և Ծավում : Խնդիրները գրեթե նույնն են` հրետակոծության հետևանքների վերացման և միջպետական ճանապարհի կառուցման ընթացքում բնակիչների հողերի փոխհատուցումների տրամադրում, խմելու և ոռոգման ջրագծերի անցկացում, գյուղտեխնիկայի բացակայություն, ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում:   Չլուծված է մնում կաթի և մսի  իրացման  խնդիրը: Վերջին օրերին տեղացած ուժեղ անձրևներից հետո պարզվեց, որ գյուղերում անհրաժեշտ է կառուցել նաև ջրահեռացման համակարգեր: Իսկ դպրոցները կարիք ունեն սպորտային կոշտ և փափուկ գույքի ու համակարգիչների: Վահե Հակոբյանը խոստացավ հնարավորինս աջակից լինել խնդիրների լուծմանը: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50