Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
14.07.2014

Եվրամիությունը, ի դեմս ECORYS կազմակերպության տեխնիկական աջակցության թիմի, ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ իրականացնում է ՛՛Support to the EU Delegation to Armenia and RA Ministry of Territorial Administration for preparation of actions in regional development՛՛ ծրագիրը: Ծրագրի մեկ բաղադրիչ է համարվում նաև տարածքային զարգացման պիլոտային գրանտային ծրագրերի իրականացումը: Այս համատեքստում ձեռնարկը իրականացնող կազմակերպության կողմից հուլիսի 11-ին Սյունիքի մարզպետարանում անց է կացվել խորհրդակցություն՝ մարզի հնարավոր շահառուներին իրազեկելու՝ դրամաշնորհային ծրագրերի կազմման և դրանց հետագա իրականացման գործընթացի վերաբերյալ, որը ներկայացրել են ԵՄ Տարածաշրջանային նախագծերի դրամաշնորհների խորհրդատու- գլխավոր փորձագետեր Չիլլա Կարլիկը և Ռոբերտ Գիրեյկոն: Բանախոսները պատասխանել են մասնակիցների հարցադրումներին: Ծրագրի ընդհանուր արժեքն է 7,5 մլն եվրո, որի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում նախատեսվում է իրականացնել զարգացման գրանտային ծրագրեր, յուրաքանչյուր ծրագրի նվազագույն արժեքն կազմելու է 500.000 եվրո: Ձեռնարկի շրջանակներում նախատեսվում է 600.000 եվրո գրանտ տրամադրել Սյունիքի մարզում զարգացման ծրագրի իրականացման համար: Խորհրդկացությանը մասնակցել են մարզպետարանի համապատասխան վարչության պետերը, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների, գործարար և առևտրային կազմակերպությունների, արդյունաբերության և սպասարկման ոլորտի, գյուղատնտեսության ոլորտի, ՓՄՁ ԶԱԿ-ի և ԳԱՄԿ-ի ներկայացուցիչները, որոնք ակտիվ ներգրավված են սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացներում: