Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԶՈՐԱՀԱՆԴԵՍԻ

14.07.2014

 Հայաստանի Հանրապետության պաշտպանության բանակի 4-րդ բանակային կորպուսը 2014-ի հուլիսի 12-ին նշում էր կազմավորման 17-րդ տարեդարձն, ինչի կապակցությամբ Եղեգնաձոր քաղաքում անցկացվեց զորահադնես, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, զորամիավորումների հրամանատարները, Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը և բարձրաստիճան զինվորականներ։ Հիշեցնենք, որ 4-րդ բանակային կորպուսն է իրականացնում Նախիջևանի հետ սահմանի զգալի հատվածի հսկողությունն ու հենց այս զորամիավորման ստորաբաժանումներն էին բոլորովին վերջրես զբաղեցրել գերիշխող դիրքեր: Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԶՈւ 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը։ Ներկայացնելով զորամիավորման կազմավորման ճանապարհը, անցած ուղին և ձեռքբերումները` Անդրանիկ Մակարյանը մասնավորապես նշել է, որ զորամիավորման անձնակազմը մեծ պատասխանատվությամբ ու գիտակցումով է իրականացնում հայրենիքի սահմանները անվտանգ պահելու դժվարին, բայց պատվաբեր գործը և մշտապես անում է առավելագույնը մարտական պատրաստության բարձր ցուցանիշներ արձանագրելու համար։ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր գնահատեց կորպուսի աշխատանքը և հույս հայտնեց, որ առաջիկայում ևս զորամիավորման ստորաբաժանումները կկատարեն իրենց առջև դրված խնդիրները: Միջոցառման ընթացքում եղել է նաև պարգևատրման արարողություն: Զորամիավորման մի շարք զինծառայողներ, պահեստազորի սպաներ մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, բարեխիղճ ծառայության և օրինակելի զինվորական կարգապահության համար պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։ Միջոցառումը եզրափակվել է զորամիավորման ստորաբաժանումների զորահանդեսով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-20 17:50:16