Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ՝ ԿԱՊԱՆՈՒՄ ՀԱՑԻ ԳՆԻ ՄԱՍԻՆ
15.07.2014

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը անդրադարձել է մարզկենտրոն Կապանում շրջանառվող այն լուրերին, որ օգոստոսի մեկից բարձացվելու են հացի գները:
Ի գիտություն Կապանի հացաթխման արտադրամասերի սեփականատերերին տեղեկացնում եմ, որ եթե իրականությանը համապատասխանեն օգոստոսի 1-ից հացի գները բարձրացնելու լուրերը, ապա մարզային իշխանության պատասխանը չի ուշանալու: Ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում այդ քայլը անընդունելի եմ համարում եւ պաշտոնապես հայտարարում եմ, որ դրան մի քանի օրվա ընթացքում կհաջորդի նոր հացաթխման արտադրամասի գործարկումը` բոլոր հետեւանքներով:
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյան