Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՀԵ ՀԱԿԱԲՅԱՆԸ՝ ՊԱՇՏՈՆՎԱՐՄԱՆ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

15.07.2014

 Արդեն մեկ տարի է ինչ Սյունիքի մարզում ներկայացնում եմ ՀՀ կառավարությունը` մարզպետի կարգավիճակով: Կատարված աշխատանքին գնահատական ես չեմ տա` դա սյունեցու եւ կառավարության իրավասությունն է: Պաշտոնավարման առաջին օրվանից սկսված բնական եմ համարել   քննադատությունը, ամեն կառավարության նիստում աշխատանքից ազատվելու լուրերը, եւ թեւաթափ չեմ եղել: Գովասանքից` չեմ ոգեւորվել: Մի բանում, որեւէ մեկը ինձ չի մեղադրի` արել եմ հնարավորը:Աշխատել եմ նվիրումով: Ցավում եմ, որ խնդիրների բեռը այդքան մեծ է ու երկար ճանապարհ ենք անցնելու ցանկալի արդյունքին հասնելու համար: Իր հողին նվիրած, իր հայրենիքը սիրող սյունեցին, իրավունք չունի վատ ապրել ու վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքով հաղթելու ենք նաեւ սոցիալ տնտեսական պատերազմում: Ուզում եմ, հստակ լինի` երբեք վիճակի պատասխանատու չեմ համարել նախկին մարզպետներին կամ որեւէ կառույցի: Կա իրողություն եւ մեղավորներ փնտրել պետք չէ: Մեղավորների, ուժեղ ձեռքի, բաժանարար գծերի ու անիմաստ խմբավորումների ժամանակներն անցել են:Կարծում եմ, արդեն հասկանալի է, որ կա՛մ միասին հաղթելու ենք, կա՛մ տանուլ ենք տալու: Ահա այս մտորումներով եմ  մտնում  պաշտոնավարման հերթական շրջանը: Շնորհակալ եմ նախախնամությանը, որ ինձ տվեց Սյունիքի հպարտ ժողովրդին ներկայացնելու իրավունք:

Հարգանքով` ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 12:08:56